211652_close_icon
views-count9113 դիտում article-date 22:51 29-03-2017

ֆրանսահայ երաժիշտ Սևան Ստեփանյանի ղեկավարած «Լավաշ» նվագախումբը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

Մարտի 27-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն: Միջոցառումներն անցկացվեցին կազմակերպության Ֆրանկոֆոն երկրների խմբի ջանքերով, որի ակտիվ անդամ է հանդիսանում Հայաստանը: Ընդունելությանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՖՄԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հարյուրավոր հյուրեր: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ֆրանսահայ երաժիշտ Սևան Ստեփանյանի ղեկավարած «Լավաշ» նվագախումբը: Նույն օրը կազմակերպվեց ֆրանկոֆոն երկրների ավանդական ուտեստների համտեսման արարողություն, որի ընթացքում «Հայաստանի դեսպանության բարեկամներ» միության կողմից հյուրերին մատուցվեց հայկական ավանդական ուտեստներ։

Նմանատիպ նյութեր