211652_close_icon
views-count3961 դիտում article-date 19:44 21-03-2018

Արմաշի հոգեբուժարանի պացիենտներն իրենց կենսաթոշակի մի մասը տալիս են բուժանձնակազմին. ՄԻՊ

«Բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսաթոշակ տրամադրելու և այդ անձանց կողմից այն ինքնուրույն տնօրինելու մեխանիզմները: Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում ներկայացվել են բողոքներ և տվյալներ, որ խնդիրներ ունեցող և կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակի գումարի մի մասը պացիենտները տալիս են աշխատակիցներին՝ իրենց պահելու համար»,- «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի արդյունքներն այսօր լրագրողներին ներկայացրեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Թաթոյանը տեղեկացրեց, որ զեկույցը նպատակ չունի գնահատական տալ բժիշկների աշխատանքին, նրանց ծառայությունների որակին: Այն նպատակ ունի վերհանել հոգեբուժական օգնության և սպասարկման ոլորտի խնդիրները: Զեկույցը կազմվել է 2017-ին հոգեբուժական կազմակերպություններում իրականացված մշտադիտարկումների և ուսումնասիրությունների հիման վրա:

Նմանատիպ նյութեր