211652_close_icon

Արմաշի առողջության կենտրոնում ՄԻՊ-ի արձանագրած խնդիրների հիման վրա Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ

views-count847 դիտում article-date 18:40 30-06-2023
Մարդու իրավունքների պաշտպանի «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն»-ում արձանագրած խնդիրների հիման վրա ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հարուցվել է վարչական վարույթ։

Խոսքը վերաբերում է մասնավորապես Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցների և փորձագետների կողմից  ապրիլի 20-ին չհայտարարված այցի ընթացքում արձանագրված խնդիրներին․ անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին, բժշկական օգնության և սպասարկման հարցերին և այլն։

«Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության, դեղերի շրջանառության վերահսկողության, հիգիենիկ և սանիտարահիգիենիկ վերահսկողության բաժինների մասնագիտական խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները վերահաստատվել են, և դրանք վերացնելու համար տրվել են համապատասխան կարգադրություններ։

Պաշտպանի կողմից «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն»-ում վեր հանված խնդիրների կարգավորման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսապայմանների, նրանց իրավունքների ու ազատությունների վիճակի բարելավման նպատակով Առողջապահության նախարարությունը համապատասխան առաջարկներ է ուղարկել Արարատի մարզպետարան

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցների և փորձագետների կողմից «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ չհայտարարված այցի արդյունքները ամփոփվել են, լուծման  առաջարկների հետ մեկտեղ ներկայացվել Առողջապահության նախարարություն և ոլորտի իրավասու այլ մարմիններ:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է այս ոլորտում պատկան գերատեսչությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում Պաշտպանի կողմից վեր հանված մի շարք խնդիրներ արագ արձագանքման արդյունքում ստանում են համապատասխան լուծում։

Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու արձանագրված խնդիրների լուծման հարցում»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր