211652_close_icon
views-count5709 դիտում article-date 15:19 21-03-2018

Աշխատանքի հրավեր՝ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում

ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում սպայական պաշտոնում ծառայության անցնելու համար պահանջվում են մասնագետներ։ Պահանջվող որակավորումը. - մինչև 40 տարեկան ՀՀ քաղաքացի, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ՝ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ»-«ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախապատրաստված դեպքերի), - բարձրագույն տեխնիկական կրթություն, - առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, - ՏՏ ոլորտում հիմնարար և ինժեներական մասնագիտական գիտելիքների իմացություն, - տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու փորձ, - նախաձեռնությամբ հանդես գալու կարողություն, - որոշում կայացնելու և կազմակերպչական հմտություններ։ Ցանկացողներին խնդրվում է զանգահարել 010596200, 010596051 հեռախոսահամարներով կամ ներկայացնել ինքնակենսագրություն (ռեզյումե) [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ անձնագրով, զինվորական գրքույկով և կրթության մասին պետական նմուշի ավարտական փաստաթղթով ներկայանալ ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն (հասցե՝ ք․ Երևան Նալբանդյան 130), յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9։00-ից 17։00-ն։

Նմանատիպ նյութեր