211652_close_icon
views-count21104 դիտում article-date 22:33 08-02-2018

«Luxury Food London» միջազգային բրենդ հանդիսացող ընկերությունը Երևանում կբացի իր առաջին ռեստորանը

Հուրախություն Մեքսիկական խոհանոցի սիրահարների՝ «Luxury Food London» միջազգային բրենդ հանդիսացող ընկերությունը Երևանում կբացի իր առաջին ռեստորանը՝ «Մեխիկո» անվանմամբ։ Ռեստորանը իր կոնցեպտով առանձնանում է երևանյան իրականության մեջ գործող բոլոր ռեստորաններից: Այն ներկայացնում է բացառապես մեքսիկական խոհանոցն՝ իր յուրահատկություններով: Մեխիկո ռեստորանը շատ շուտով կներկայանա մեքսիկական խոհանոցի հարուստ բազմազանությամբ և Luxury Food London ընկերության կողմից միջզգային չափանիշներով վերապատրաստված անձնակազմով:: Հրավիրվել է մեքսիկացի շեֆ խոհարար՝ Ալբերտո Պերալեսը, ով ռեստորանում կստանձնի ավագ խոհարարի պաշտոնը։ Շեֆ-խոհարարն աչքի է ընկնում աշխատանքային հարուստ փորձով, որը ձեռք է բերել աշխատելով Լոս Անջելեսում, Լոնդոնում, Փարիզում, Ամստերդամում եւ Մոսկվայում։ Միջազգային վերապատրաստում անցած շեֆ-խոհարարը հայ գուրմաններին կներկայացնի իր ազգային ուտեստների լայն ընտրանին և կծանոթացնի Մեքսիկայի համային մշակույթին։ Մեքսիկական կրքերը փոքր քաղաքում սպասվում է շատ շուտով: Մեխիկո ռեստորանի բացումը տեղի կունենա փետրվարի 10-ին, Աբովյան 10 հասցեում։ Նշենք՝ Luxury food London միջազգային ընկերություն է, որը համագործակցում է աշխարհահռչակ խոհարաների հետ, ինչպիսիք են՝ Գորդոն Ռամզին, Ջեմի Օլիվերը, Դոնալ Սքեհանը և այլք։

Նմանատիպ նյութեր