Դիդյե Դեշամ. «Մանչեսթեր Յունայթեդում» իրավիճակը չի բավարարում Պոգբային
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի վիճակը «Մանչեսթեր Յունայթեդում»: Պոգբան վերջին շրջանում կորցրել է տեղը մանկունյանցիների հիմնական կազմում:
«Նման իրավիճակը չի կարող նրան բավարարել, քանի որ Պոլն ունակ է ավելիին: Պատճառները կարող են շատ լինել, սակայն նա չի կարող գոհ լինել այս վիճակից:
Ինչպես միշտ՝ նման իրավիճակներում, ես կզրուցեմ Պոլի հետ, որ ավելի հստակ հասկանամ իրավիճակը, քանի որ ամբողջությամբ չեմ տիրապետում տեղեկատվությանը», ասել է Դեշամը: