16 ահազանգ՝ ԱԻՆ-ում. փրկարարները բացել են բոլոր փակ դռները
Մարտի 19-20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: