ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ԵՊՀ-ում կմեկնարկեն ֆրանսիական ֆիլմերի դիտում-քննարկումները
Վաղը՝ մարտի 20-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ) Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կմեկնարկեն ֆրանսիական ֆիլմերի դիտում-քննարկումները:
ԵՊՀ մշակույթի կենտրոնի և ՀՀ ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվող ֆիլմերի դիտումից անմիջապես հետո տեղի կունենան քննարկումներ:
[b]Երևանի պետական համալսարան-YSU[/b]