1910 դիտում
17:37 19-03-2018
Հայաստանի արտգործնախարարն առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Իտալիայի դեսպանին
Մարտի 19-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Ռիչուլլիին կատարած աշխատանքի համար՝ արձանագրելով, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին հայ-իտալական բարեկամական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրել: Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջև ակտիվացել են քաղաքական երկխոսությունը և փոխայցելությունները, ձևավորվել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովը, խորացել է տնետեսական փոխգործակցությունը, նոր լիցք են ստացել մշակութային փոխանակումները, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը:
Իտալիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց իր առաքելության ամբողջ ընթացքում Հայաստանի արտգործնախարարության կողմից ցուցաբերված աջակցության համար և համոզմունք հայտնեց, որ Հայաստանի և Իտալիայի միջև փոխշահավետ համագործակցությունը էլ ավելի կզարգանա՝ ի շահ երկու բարեկամ երկրների ժողովուրդների:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-իտալական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերի շուրջ, քննարկվեց Հայաստան- Եվրոպական միություն համագործակցությունը։
Հանդիպման ավարտին՝ հայ-իտալական հարաբերությունների զարգացման գործում անձնական ներդրման համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Ջովաննի Ռիչուլլիին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը։
Նմանատիպ նյութեր
3048 դիտում
21:20 27-10-2017
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ
2988 դիտում
17:43 07-07-2017
ՀՀ արտգործնախարարն ընդունել է Հայաստանում Խորվաթիայի դեսպանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ
1511 դիտում
17:46 20-07-2016
Արտգործնախարարն ընդունեց Հայաստանում Լատվիայի դեսպանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ
Այս բաժնից
853 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին