211652_close_icon
views-count3552 դիտում article-date 14:52 18-03-2018

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Մարտի 18-ին, ժամը 12:19-ին ահազանգ է ստացվել, որ Ապարանի լիճ տանող ճանապարհին՝ կամրջի մոտ, «Gazel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Երևան երթուղին սպասարկող «GAZ-32213» մակնիշի 2251L պետհամարանիով ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր