Մոսկվայի շրջանում այս գիշեր ռեկորդային ցուրտ է արձանագրվել՝ -27 աստիճան
Օդերևութաբանները գրանցել են վերջին 18 տարիների ամենացուրտ մարտյան գիշերը Մոսկվայի շրջանում։ Որոշ հատվածներում այս գիշեր օդի ջերմաստիճանը իջել է մինչև -27 աստիճան։
Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով «Ֆոբոս» օդերևութաբանակն կենտրոնին։
Կենտրոնի տվյաներով՝ վերջին հարյուրամյակում մարտ ամսա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 2005 թվականի մարտի 17-ին, այդ ժամանակ օդի ջերմաստիճանը իջել էր մինչև -15.2 աստիճան։