Վրաստանը պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին. Գեորգի Մարգվելաշվիլի
Վրաստանը կատարել է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար իրեն առաջադրված պահանջները, այդ թվում՝ անհրաժեշտ բարեփոխումները։
Այդ մասին Վաշինգտոնում, Heritage Foundation-ում ունեցած իր ելույթում հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, փոխանցում է kp.ru-ն։
«Վրաստանը կատարել է իր տնային առաջադրանքի բոլոր կետերը. անցկացրել բարեփոխումներ, որոնք պահանջել էր ՆԱՏՕ-ն՝ կառույցին անդամակցելու համար»,-ասել է նա։
Մարգվելաշվիլին հավելել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ փոխհամաձայնության են եկել, Վրաստանը այդ հարցում չունի «հակառակորդներ», պարզապես, չգիտես ինչու, կան երկրներ, որոնք դեռ չեն շտապում Վրաստանին ընդգրկել դաշինքի կազմում։