211652_close_icon
views-count6324 դիտում article-date 22:59 19-07-2018

Վրաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ նպաստում է տարածաշրջանի անվտանգությանը. Գեորգի Մարգվելաշվիլի

Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը ծառայում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը: [url=https://www.ekhokavkaza.com/a/29376762.html]ekhokavkaza[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Վրաստանի ղեկավարն այդպես է մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Վրաստանի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու վերաբերյալ: [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/19/1101208/]Հիշեցնենք[/url], որ Պուտինն այսօր ավելի վաղ ՌԴ դեսպանների ու մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Մոսկվան համարժեք արձագանք է տալու ՆԱՏՕ-ի կողմից ագրեսիվ քայլերին: Նա նշել էր նաև, որ նրանք, ովքեր ցանկանում են Վրաստանն ու Ուկրաինան ներգրավել դաշինքի կազմում, պետք է մտածեն նման անպատասխանատու քաղաքականության հետևանքների մասին: Մարգվելաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցությունը «ծառայում է անվտանգությանը տարածաշրջանում և նպաստում է կայունությանը հենց Ռուսաստանի Դաշնության հարավային սահմանների մոտ»:

Նմանատիպ նյութեր