Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Եվրոպա լիգայի 2018-19թթ. խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.
[b]
«Սրսենալ»-«Նապոլի»
«Վիլյառեալ»-«Վալենսիա»
«Բենֆիկա»-«Այնտրախտ»
«Սլավիա»-«Չելսի»[/b]
1/4 եզրափակչի վիճակահանությունից հետո կայացավ նաև կիսաեզրափակչի վիճակահանությունը: Կիսաեզրափակչում «Նապոլի»-«Արսենալ» զույգի հաղթողը կխաղա «Վիլյառեալ»-«Վալենսիա» զույգի հաղթողի հետ, իսկ «Բենֆիկա»-«Այնտրախտ» զույգի հաղթողը՝ «Սլավիա»-«Չելսի» դիմակայության հաղթողի հետ:
1/4 եզրափակչի առաջին հանդիպումները կայանալու են ապրիլի 11-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 18-ին:
Կիսաեզրափակչի խաղերը նախանշված են մայիսի 2-ին և 9-ին: Եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին, Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում: