Եվրոպայի լիգա. «Բորուսիայի» մրցակիցը դարձավ Յուրգեն Կլոպի «Լիվերպուլը»
Շվեյցարիայի Նյոն քաղաքում` ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը:
Վիճակահանության կամոք քառորդ եզրափակիչում ձևավորվեց այս մրցաշարի ամենաինտրիգային զույգը. Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցը դարձավ «Լիվերպուլը», որին մարզում է գերմանական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Ցանկալի էր, իհարկե, որ այս թիմերը հանդիպեն եզրափակիչում, սակայն մյուս կողմից, մենք կունենանք երկու ֆանտաստիկ հանդիպում:
Վիճակահանության արդյունքում քառորդ եզրափակիչում կխաղան հետևյալ զույգերը.
[b]Եվրոպայի Լիգա, 1/4 եզրափակիչ
[/b]
«Բրագա» Պորտուգալիա - «Շախտյոր» Ուկրաինա
«Վիլյառեալ» Իսպանիա - «Սպարտա» Չեխիա
«Ատլետիկ» Իսպանիա - «Սևիլիա» Իսպանիա
«Բորուսիա» Գերմանիա - «Լիվերպուլ» Անգլիա