«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հիասթափված է Մոուրինյոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հիասթափված է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վարքագծից, որը ԱՊԼ-ի 13-րդ տուրում «Վեսթե Հեմի» հետ հանդիպմանը (1:1) հեռացվել էր խաղադաշտից: Ընդ որում, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան վերջին մեկ ամսում երրորդ անգամ է մեղադրանք ներկայացնում պորտուգալացուն:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարների կարծիքով, Մոուրինյոյի նման վարքագիծը հեղինակազրկում է թիմին, որը վերջին 27 տարվա ընթացքում ամենավատ ցուցանիշներն է ցույց տվել 13 տուրից հետո:
Մոուրինյոն բավական բուռն էր արձագանքել մրցավար Ջոնաթան Մոսի որոշմանը, որը սիմուլյացիայի համար դեղին քարտ էր ցույց տվել Պոլ Պոգբային:
Մրցաշրջանից առաջ ԱՊԼ-ի բոլոր մարզիչներին զգուշացրել էին, որ ջրի շշեր շպրտելու դեպքում նրանք հեռացվելու են դաշտից:
Ավելի վաղ Մոուրինյոն տուգանվել էր 50 հազ. ֆունտով` մրցավար Էնթոնի Թեյլորի գործողությունները մեկնաբանելու համար և որակազրկվել 1 խաղով: