3244 դիտում
18:52 15-03-2018
Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արդիականացման գործընթացը
Հանրապետության Նախագահի մոտ այսօր՝ մարտի 15-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն նվիրված Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու միջազգային մրցույթի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին:
Վարչապետի, կառավարության որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ մրցութային հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների հետ միասին Նախագահին ներկայացվել են մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգերի արդիականացման անհրաժեշտությունը, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան նոր համակարգի առավելությունները, նոր կենսաչափական անձնագրի առանձնահատկությունները, պարտադիր կենսաչափական անձնագրերին սահուն անցումն ապահովելու նպատակով նախատեսվող աշխատանքները և համակարգի ներդրման գործընթացին վերաբերող այլ հարցեր:
Աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը զեկուցել է նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշներին համապատասխան նոր կենսաչափական անձնագրերին և նույնականացման քարտերին ներկայացվող տեխնիկական պահանջների հիմնական դրույթների, ինչպես նաև կոնցեսիոն պայմանագրի նախագծով նախատեսվող պարտավորությունների, իրավունքների և մրցութային գործընթացի կազմակերպման ժամանակացույցի մասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1201 դիտում
17:57 11-04-2023
Կներդրվի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման արդիական համակարգ
Այս բաժնից
2896 դիտում
23:58 23-12-2024
Գեղարքունիքի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
865 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
706 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը