211652_close_icon
views-count9137 դիտում article-date 15:19 15-03-2018

15-օրյա ժամկետ՝ ԲԿ-ներին առողջապահական էլեկտրոնային համակարգում ներգրավելու համար

ԿԱռավարության նիստում այսօր վարչապետն էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրման աշխատանքների վերաբերյալ հանձնարարական է տվել: «Առողջապահության նախարարության կողմից, ըստ Կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված ժամանակացույցի, իրականացվում են էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքները։ Այս փուլում անհրաժեշտ է ապահովել քաղաքային և մարզային ենթակայությամբ գործող բոլոր բժշկական կազմակերպությունների ինտեգրումն էլեկտրոնային առողջապահական համակարգին»,- նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ 15-օրյա ժամկետում քաղաքային և մարզային ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ` օգտատերերի համացանց մուտք գործելու և էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար: Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն կներկայացվի կառավարության աշխատակազմ։

Նմանատիպ նյութեր