211652_close_icon
views-count1399 դիտում article-date 14:56 08-07-2015

Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին այցելել է Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ (Չաթըմ Հաուս) եւ հանդես եկել այնտեղ ելույթով: Երկրի ղեկավարն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին, պատասխանել բարձրացված հարցերին: Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախին հոգեհարազատ է Չաթըմ Հաուսի կարգախոսը` <<Օգնել՝ կառուցելու անվտանգ, բարեկեցիկ եւ արդար աշխարհ>>, հավելելով, որ այս գաղափարներն առկա են նաեւ մեր աշխարհընկալման մեջ: Նախագահի խոսքով՝ նման հանդիպումներն օգտակար են թե Արցախի, թե տարբեր պետությունների եւ միջազգային կառույցների համար: Հանդիպմանը ներկա էին օտարերկրյա դիվանագետներ, գիտնականներ եւ վերլուծաբաններ: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:

Նմանատիպ նյութեր