3999 դիտում
12:49 19-10-2018
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի նախարարները ևս հրաժարվեցին մասնակցել Էր Ռիադի գագաթնաժողովին
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչենը և Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի նախարար Լիամ Ֆոքսը հրաժարվել են մասնակցել Սաուդյան Արաբիայում կայանալիք միջազգային ներդրումային խորհրդաժողովին՝ կապված լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետանալու հարցում այդ երկրի առայժմ ոչ հստակ դերակատարության հետ, տեղեկացնում է [url=https://www.theguardian.com/world/2018/oct/18/liam-fox-pulls-out-of-saudi-event-over-alleged-of-jamal-khashoggi]theguardian[/url]-ը:
Նշվում է, որ Մնուչինը նման որոշում է ընդունել նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ քննարկումից հետո: Հոկտեմբերի 2-ին Հաշքաջին, որը բացահայտորեն քննադատում էր Սաուդյան Արաբիայի ղեկավարներին ու անձամբ երկրի գահաժառանգ արքայազնին, մտել է Թուրքիայում սաուդյան հյուպատոսության շենքը և անհետացել: Թուրքիայի ոստիկանությունը պնդում է, որ լրագրողն սպանված է:
Սաուդյան իշխանությունները ժխտում են իրենց մեղսակցությունը լրագրողի անհետացմանը և խոստանում են համակողմանի հետաքննություն անցկացնել: Նախօրյակին էր Ռիադի ներդրումային խորհրդաժողովին իր մասնակցությունը չեղարկելու մասին հայտարարել Էր Ֆրանսիայի Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը հետաձգել է պլանավորված ուղևորությունը Մերձավոր Արևելքի երկրներ և հայտարարել, որ բաց է թողնում ներդրումային խորհրդաժողովը Սաուդյան Արաբիայում: Մինչ այդ հայտնի է դարձել, որ գործարարներն ու զանգվածային լրատվամիջոցները հրաժարվում են մասնակցել Սաուդյան Արաբիայում կազմակերպվող խոշոր տնտեսական համաժողովին, որը հայտնի է որպես «Դավոս անապատում»:
Future Investment Initiative համաժողովը նախաեսված է անցկացնել հոկտեմբերի 23-25-ին Ռիադում: Ինչպես նշվում է միջոցառման կայքում, անցյալ տարի դրան մասնակցել է 3,8 հազար մարդ ավելի քան 90 երկրից:
Նմանատիպ նյութեր
5147 դիտում
20:58 14-03-2018
Մեծ Բրիտանիայի նախարարներն ու թագավորական ընտանիքի անդամները հրաժարվեցին մեկնել 2018թ. աշխարհի առաջնությանը
1858 դիտում
13:43 11-03-2021
Մեծ Բրիտանիայի և Բալթյան երկրների ԱԳ նախարարները պայմանավորվել են համագործակցել Բելառուսի և Ուկրաինայի հարցով
Այս բաժնից
1204 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1573 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1084 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել