211652_close_icon
views-count2570 դիտում article-date 13:12 14-03-2018

Նախագահի և վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոնստանտին Կոսաչև

Նախագահի և վարչապետի ընտրությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ընտրությունն է: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը` պատասխանելով հարցին, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերվում Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում հնարավոր ընտրությանը: Նա նշել է, որ ցանկացած երկրում կադրային որոշումները չեն մեկնաբանվում. «Դիվանագիտական ու խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որևէ նշանակում, քանի դեռ այն ուժի մեջ չի մտել»: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ուշադիր հետևել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և գտնում է, որ հայ ժողովուրդն աջակցում է այդ բարեփոխումներին:

Նմանատիպ նյութեր