211652_close_icon
views-count3048 դիտում article-date 18:53 12-03-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 7-ից 12-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 7-ից 12-ը հանրապետությունում արձանագրված սպանության 1 դեպքը բացահայտվել է, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 31 դեպքից բացահայտվել է 30-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 դեպք։ Բացահայտվել է գողության 48, խարդախության 9, կողոպուտի, խուլիգանության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 3-ական, անձի առևանգման 2, յուրացման, շորթման, ապօրինի ծառահատման, հարկերից խուսափելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6, սպանության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք: Անցած 5 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 46 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 74-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր