Երկու ամսում նախարարությունը ստացել է շուրջ 7000 դիմում և գրություն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2018թ. հունվար-փետրվար ամիսներին մուտքագրվել է 6980 դիմում և գրություն, որոնցից 234-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 220-ը ստացվել են էլեկտրոնային փոստով:
Նույն ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացվել է տեղեկություն տրամադրելու վերաբերյալ 36 հարցում:
ՀՀ ԱԺ պատգամավորներից ստացվել է 2 հարցում:
Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Նախարարության լիցենզավորման գործակալությունը «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու 240 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 3 լիցենզիա և 86 ներդիր, արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 73 լիցենզիա:
Նույն ժամանակահատվածում 70 քաղաքացիներ ստացել են ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկելու վկայականներ: