Փրկարարները վատառողջ քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության մեքենային
Մարտի 11-ին, ժամը 12:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գազի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1940 թ. ծնված Բ. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մարտի 11-ին, ժամը 12։11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի թիվ 6/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները 1938 թ. ծնված Հ. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն։