Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: