Վրաստանի վարչապետը կոչ Է արել Ռուսաստանին՝ համատեղ կարգավորել հարաբերությունները
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կոչ Է արել Ռուսաստանին՝ համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, հայտնում է Ria Novosti-ն։
«Ընթացիկ տարվա օգոստոսին կլրանա 10 տարին 2018 թվականի պատերազմից հետո: Այդ դրամատիկ երևույթը խորը հետք Է թողել վրաց ժողովրդի կյանքում և վրաց-ռուսական հարաբերություններում: Խզվել են դիվանագիտական կապերը: Մոսկվայի կողմից Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի անկախության ճանաչումը փաստորեն փակուղի մտցրեց բնականոն միջպետական հարաբերությունների հաստատման հեռանկարը»,-ասված Է վարչապետի հայտարարության մեջ:
«Մենք ավելի վաղ էլ հայտարարել ենք և վերահաստատում ենք, որ շահագրգռված ենք Ժնևյան միջազգային քննարկումների գործընթացում իրական առաջընթացի հասնելու հարցում, այդ նպատակով ես հավաստել եմ դրանում անձամբ ներգրավվելու իմ պատրաստակամությունը: Մենք նաև պատրաստ ենք ուղղակի երկխոսություն վարել աբխազների ու օսերի հետ, և այդ տեսանկյունից դրական կլիներ իրական կառուցողական մոտեցումը Ռուսաստանի կողմից: Քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի Է ձեռնարկել նաև այլ խելամիտ քայլեր»,-հայտարարել Է Վրաստանի վարչապետը։