211652_close_icon
views-count5602 դիտում article-date 12:00 09-03-2018

Ձեր ընտրությունը նշանավորում է բարեփոխումների ավարտը. Թորբյորն Յագլանդի ուղերձը՝ Արմեն Սարգսյանին

ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։ Ուղերձում մասնավորապես ասված է․ «Հարգելի նորընտիր նախագահ, Ձեր ընտրությունը նշանավորում է հսկայածավալ սահմանադրական բարեփոխումների ավարտը, որը իշխանություններն իրականացրել են Եվրոպայի խորհրդի հետ սերտ խորհրդատվությամբ և համագործակցությամբ։ Պետության համար այս պատմական ժամանակահատվածում, հատկապես՝ խորհրդարանական հանրապետությանը անցման շրջանում, ցանկանում եմ վստահեցնել Ձեզ՝ Ձեր երկրի կառույցներին Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցության մեջ։ Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն՝ Ձեր նոր գործառույթների իրականացման հարցում»:

Նմանատիպ նյութեր