«Այնտրահտի» ֆուտբոլիստին դաշտից հեռացրել են մրցակցի մարզչին հարվածելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի «Ֆրայբուրգ»-«Այնտրահտ» խաղի (1:0) ժամանակ Բունդեսլիգայի համար անսովոր միջադեպ է գրանցվել:
Հանդիպմանը ավելացված ժամանակում հյուրերի պաշտպան Դևիդ Աբրահամը վազել է գնդակի ետևից, որպեսզի հնարավորնս արագ այն եզրից նետի, սակայն չի հասել գնդակին և բարկությունը թափել է «Ֆրայբուրգի» գլխավոր մարզիչ Կրիստիան Շտրայխեի վրա՝ վերջինիս հարվածելով և գետնին գցելով:
33-ամյա արգետնտինացի խաղացողը այս արարքով զանգվածային բախում է հրահրել խաղադաշտում՝ երկու թիմերի պահեստային ֆուտբոլիստների մասնակցությամբ:
Կրքերը հանդարտվելուց հետո մրցավարը Աբրահամին կարմիր քարտ է ցույց տվել և հեռացրել դաշտից, սակայն նրան սպառնում է շատ ավելի երկար որակազրկում, քան՝ կարմիր քարտի դեպքում: