Ջենարո Գատուզո. «Արսենալի» համար հիմա բարդ է, բայց նրանք մեծ չեմպիոններ ունեն
«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն անդրադարձել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Արսենալի» հետ կայանալիք հանդիպմանը:
«Այժմ «Արսենալը» խնդիրներ ունի, բայց նրա կազմում մեծ չեմպիոններ կան: Եվ այդ թիմը Եվրոպայի լիգայում 18 գոլ է խփել:
Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում «Արսենալին»: Մենք պետք է բարձրակարգ խաղ ցուցադրենք:
Վերջին տարիներին «Միլանը» եվրագավաթներում հանդիպումներ չի անցկացրել 70 հազար հանդիսականների ներքո՝ բացառությամբ՝ Բոնուչիի և Բիգլիի: Մեր թիմը եվրոպական քիչ փորձ ունի, խաղացողները երիտասարդ են:
Եվրոպայի ֆուտբոլն ավելի բաց է, Իտալիայում ավելի էական է տակտիկայի դերը: Մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք «Արսենալի» ուժեղ կողմերին: Մենք էլ մերն ունենք», ասել է Գատուզոն:
Հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:00-ին: