2997 դիտում
19:50 07-03-2018
Ըստ հաղորդման` ոստիկաններն ու քննիչը չարաշահել են պաշտոնեական դիրքը, անցել պաշտոնեական լիազորություններն ու խոշտանգում կատարել
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ամբաստանյալ Է. Թ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2017թ.-ի հոկտեմբերին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ մի խումբ ոստիկաններ բռնություն են գործադրել իր նկատմամբ և պատճառել մարմնական վնասվածքներ` պահանջելով խոստովանել իր կողմից չկատարած անասնագողության դեպքը:
Բացի այդ, Է. Թ.-ն հայտնել է, որ նույն ժամանակահատվածում շուրջ 5 օր իրեն ապօրինի պահել են ոստիկանության Ստեփանավանի բաժնում և ոստիկանության Տաշիրի բաժնի ՁՊՎ-ում:
Է. Թ.-ն հաղորդում է տվել նաև իր վերաբերյալ գործը քննած` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերևույթ հանցագործություն կատարելու դեպքի վերաբերյալ: Մասնավորապես, Է. Թ.-ն հայտնել է, որ դատական նիստերի դահլիճում երբ քննիչին հարցրել է, թե ինչու է վերջինս քրեական գործի հետ կապ չունեցող մասնավոր բնույթի իր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները ներկայացրել իր կնոջը, քննիչը հայհոյել է իրեն, հարձակվել ու ցանկացել հարվածել, սակայն ոստիկանները միջամտել և թույլ չեն տվել:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված առերևույթ հանցագործությունների առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 309-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1380 դիտում
13:10 02-06-2016
Ըստ նախկին ոստիկանի հաղորդման՝ իր վերադասը չարաշահել է պաշտոնեական դիրքը, կատարել պաշտոնեական կեղծիք
2226 դիտում
16:10 28-06-2017
Ըստ հաղորդման` ՔԿՀ պաշտոնյաները չարաշահել են պաշտոնեական դիրքը, կաշառք ստացել և պաշտոնեական կեղծիք կատարել
2615 դիտում
18:10 17-02-2017
Ըստ հաղորդումների` ոստիկանները չարաշահել են պաշտոնեական դիրքը և խոշտանգում կատարել