3091 դիտում
14:25 07-03-2018
«Վեոլիա ջուր»-ը Մաշտոցի փողոտայի «Փակ շուկայի» հարակից տարածքում և տրանսպորտային թունելում կկառուցի անձրևաջրերի հեռացման նոր համակարգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Առաջիկա 2 ամսում Վեոլիա ջուր ընկերությունը Երեւանում Մաշտոցի փողոտայի «Փակ շուկայի» հարակից տարածքում եւ տրանսպորտային թունելում կկառուցի անձրեւաջրերի հեռացման նոր համակարգ: Նախագծի արժեքը 90 մլն ՀՀ դրամ է, կապալառուն՝ «Էմօշին» ՍՊԸ-ն:
Տարածքում նման համակարգ կա, մասնավորապես, թունելում: Սակայն վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ հորդ անձրեւների ժամանակ այն ի վիճակի չէ հընթացս հեռացնել առաջացող անձրեւաջրերը: Վերջիններիս կուտակումներն այստեղ հետեւանք են ոչ միայն նույն Մաշտոցի պողոտայից հավաքվող ջրերի, այլեւ ավելի բարձրադիր Սարյան ու Պարոնյան փողոցներից սրընթաց իջնող հոսքերի: Իսկ եթե դրան ավելացնենք, որ այդ ջրերն ու քամին իրենց հետ բերում են տարատեսակ կենցաղային աղբ, օրինակ, պոլիէթիլենե տոպրակներ, որոնք փակում են անձրեւընդունիչների ճաղավանդակները, ապա զարմանալի չէ, որ այս տարածքում երբեմն անձրեաջրերի կուտակումներ են նկատվում: Վերջիններս լցվում են ստորգետնյա անցումը, հեղեղում պողոտան ու ներթափանցում թունել, դրանով իսկ խոչնդոտելով տրանսպորտի ու անցորդների երթեւեկը:
Խնդրի լուծման նպատակով, ներկայումս կառուցվում է լրացուցիչ 460 մետր երկարությամբ անձրեւաջրերի հեռացման նոր համակարգ՝ 500 եւ 600 մմ տրամագծով երկշերտ ծալքավոր խողովակներից: Սկիզբ առնելով շուկայի հարակից տարածքից, այն կտրում է պողոտան, մտնում է թունել, դուրս է գալիս «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ եւ, շրջվելով աջ, միանում է «Հաղթանակի կամուրջի» հարակից տարածքով անցնող 800 մմ տրամագծով կոլեկտորին:
Նույն խնդրի լուծման համար, վերջերս Պարոնյան փողոցում ավելացվել է անձրեատար համակարգի թողունակությունը, տեղադրվել են նոր ճաղավանդակներ: Դրա շնորհիվ զգալիորեն կնվազի այստեղից դեպի Մաշտոցի պողոտա հոսող ջրի քանակը, կթեթեւանա կառուցվող նոր ցանցի ծանրաբեռնվածությունը ու ջուրն «առանց կանգառի» կգնա-կհեռանա դեպի կոլեկտոր:
Արդեն իսկ փորվել է մոտ 200մ խրամուղի, սկսվել է խողովակների տեղադրումը: Գործն թափով առաջ է գնում: Ճիշտ է, առջեւում մի դժվարին հատված կա. խորությունը 3,7 մետր, գրունտը ապառաժ, բայց բազմափորձ շինարարն իր անելիքը գիտի: Նոր անձրեւատարը շարք կմտնի ժամանակին:
[b]Վեոլիա Ջուր ՓԲԸ
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
2731 դիտում
11:00 30-05-2018
«Վեոլիա Ջուր» ընկերության պարզաբանումը՝ անձրևաջրերի կուտակումների առնչությամբ
Այս բաժնից
718 դիտում
21:55 25-11-2024
Քաղաքապետարանը փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտեց Ալեք Մանուկյանում
658 դիտում
21:31 25-11-2024
Բռնության կանխարգելումը առաջնահերթություններից է. ՆԳ նախարարությունը միանում է արշավին