15355 դիտում
20:14 06-03-2018
Վեոլիա Ջուրն աշխատում է. «Նովոսելցովո-Վանաձոր»՝ կանգառն անխուսափելի էր, իսկ ջուրը կտան ժամանակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Թիվ Մ6՝ «Վանաձոր - Ալավերդի - Վրաստան» միջպետական ճանապարհի վերակառուցման և արդիականացման պետական ծրագրի իրականացմամբ պայմանավորված՝ մարտի 6-ին 36 ժամով դադարեցվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի աշխատանքը:
Պատճառն այն է, որ 1000 մմ տրամագիծ ունեցող ջրատարն անցնում է վերոհիշյալ ճանապարհի երկայնքով: Նախկինում այստեղ իրականացված ճանապարհի իջեցման աշխատանքներից հետո ջրատարի որոշ հատվածներ մնացել էին հողի մակերևույթին՝ բարձր դիրքում: Դրանց հետագա շահագործումն անհնարին էր: Տվյալ հանգամանքով պայմանավորված, փոխարենը կառուցվեցին նորերը՝ այդ վտանգավոր տարածքները շրջանցողները: Մնում էր դրանք միացնել մայրուղային ջրատարին: Ահա այդ աշխատանքների կատարման, ինչպես նաև հիմնական խողովակաշարի գործունեությունն առանց հետագա խոչընդոտների ապահովելու համար հարկավոր էր դադարեցնել «Նովոսելցովոյի» աշխատանքը:
Մի խոսքով, վերջինիս կանգառն անխուսափելի էր, բայց եւ անջուր մնացին դրանից սնվող բնակավայրերի՝ Վանաձորի ավելի քան կեսի և հարակից 13 գյուղերի սպառողները: Իսկ այլընտրանքային ջրատարներ այստեղ չկան: Ելքը Վեոլիա Ջրի համար մեկն էր. հնարավորինս արագ կատարել նախատեսված աշխատանքները, ժամ առաջ վերսկսել բաժանորդների ջրամատակարարումը:
«Խողովակաշարերի ապամոնտաժման, փոխարինման և միացման աշխատանքներ ենք կատարում այս անգամ Փամբակ - Վահագնաձոր ճանապարհի միանգամից 3 հատվածներում: Գործն առաջ է գնում ըստ գրաֆիկի: Վեոլիա Ջրի մասնագիտական խմբերն աշխատում են արագ և օպերատիվ, համոզված ենք, որ ջրատարը կվերագործարկվի նախատեսված ժամկետում, - նշում է ընկերության «Արևմուտք» տարածաշրջանային տնօրենի տեղակալ Արայիկ Եղիկյանը:
Իսկ նման համոզվածության համար հիմք են ծառայում մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքները, տեխնիկայի ու մասնագետների բավարար քանակը եւ նախկինում այս ջրատարի վրա նմանօրինակ աշխատանքների փորձը:
Ջրմուղագործներն իրենց խոսքի տերն են: Եթե չլինեն լրացուցիչ խոչնդոտող հանգամանքներ, ապա վաղը՝ մարտի 7-ին, մինչեւ ժամը 20-ին «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը կվերսկսի աշխատանքը:
[b]Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
2935 դիտում
17:57 05-06-2017
Վեոլիա Ջուրն աշխատում է. Օշականում խնայված ջուրն ուղղվեց դեպի Էջմիածին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3716 դիտում
17:59 04-05-2018
Վեոլիա Ջուրն աշխատում է. Ակնալճում ու Քարակերտում ջուրը շուրջօրյա կլինի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1033 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
994 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան