Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 4 մանկապարտեզներում տարին մեկնարկել է հիմնանորոգման աշխատանքներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 4 մանկապարտեզներում տարին մեկնարկել էր հիմնանորոգման աշխատանքներով։
Մանկապարտեզների պայմանների բարելավման պահանջը ի սկզբանե եղել էր համայնքի ղեկավարի եւ ավագանու համար առաջնային խնդիրներից: Կատարվող աշխատանքներում հատկապես ուշադրություն է դարձվել յուրաքանչյուր հաստատությունում առկա առաջնային խնդիրների վերացմանը։ Ընդհանուր աշխատանքների մեջ են մտել նոր դռների, պատուհանների տեղադրումը, սանհանգույցների վերանորոգումը, սենյակային պայմանների թարմացումները և այլն։
Ընդհանուր գումարը կազմել է 15 մլն 212 հազ. դրամ, որից 7 մլն 400 հազ. դրամը հատկացվել է բյուջեի միջոցներից, իսկ մնացած ծախսերը հոգացել են մարտունեցի գործարարները։ Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի խոսքերով՝
նմանատիպ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:
[b]Մարտունի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար, Լիլիթ Գևորգյան[/b]