211652_close_icon
views-count2400 դիտում article-date 22:44 05-03-2018

Տրանսպորտի նախարարն ընդունել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարության պատվիրակությանը

Վահան Մարտիրոսյանը ընդունել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարության պատվիրակությանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 5-ին ընդունեց Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վիկտոր Դովգանի գլխավորած պատվիրակությանը։ Վ. Դովգանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, հույս հայտնեց, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև տրանսպորտի ոլորտում երկկողմ համագործակցությունն առաջիկայում կշարունակվի և հաջողություններ կգրանցի։ Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին Երևանում մարտի 5-ին մեկնարկած «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքների վերաբերյալ, որին մասնակցում են նաև Ուկրաինայի ներկայացուցիչները։ Քննարկվեցին երկու երկրների միջև բեռնափոխադրումների ընդլայնմանը, մասնավորապես, 2007թ. կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու, գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությանն առնչվող հարցեր: Նախարարը, ընդգծելով Ուկրաինա-Իրան տրանսպորտային միջանցքի առանձնահատկությունները, կարևորեց Հայաստանի տարածքով մուլտիմոդալ փոխադրումների կազմակերպումը: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին քննարկելու այդ միջանցքի շուրջ հնարավոր ծրագրերը: Վահան Մարտիրոսյանը Վիկտոր Դովգանին ներկայացրեց Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի առանձնահատկությունները, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կարևորությունը, նաև տրանսպորտի բնագավառի առաջնահերթությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ առաջիկայում նախատեսվող մի շարք աշխատանքների շուրջ։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր