«Բարսելոնայում» դժգոհ են Դեմբելեի վարքագծից
«Բարսելոնայի» ղեկավարները դժգոհ են կիսապաշտպան Ուսման Դեմբելեի վարքագծից:
Կատալոնական ակումբում անհանգստացած են ստեղծված իրավիճակից և խաղադաշտից դուրս ֆրանսիացու վարքագծից: Դեմբելեն ակումբի համար անընդունելի ապրելակերպ է վարում, ինչպես նաև չի հետևում իրեն ցուցված դիետային:
Բոլոր դեպքերում, «Բարսելոնայում» գտնում են, որ դա պայմանավորված է խաղացողի երիտասարդ տարիքով և փորձի բացակայությամբ: