«Բարսելոնան» դժգոհ է Դեմբելեի և Ումտիտիի վարքագծից
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն և պաշտպան Սամյուել Ումտիտին մնացել են «Բարսելոնայում», թեպետ ակումբը ցանկանում էր երկուսին էլ վաճառել:
«Բարսայում» խիստ դժգոհ են մնացել, որ ֆրանսիացի խաղացողները չեն ցանկացել հեռանալ ակումբից:
Կատալոնացիները պատրաստ էին Ումտիտիին նույնիսկ անվճար բաց թողնել, սակայն նրա հետ կապված առաջարկներ չեն եղել:
Դեմբելեին «Բարսելոնան» խնդրել էր հեռանալ, սակայն վերջինս հրաժարվել է, թեպետ Կումանի հարձակման գծում տեղ չունի: Ուսմանը մի քանի առաջարկ ուներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդից»:
Ումտիտիի պայմանագիրը «Բարսայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը, Դեմբելեինը՝ մինչև 2022 թվականը: