Ինքնաթիռի ուղևորը նկարահանել է վթարային վայրէջքը Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր ղրղզական Tez Jet ավիաընկերության RJ-85 ինքաթիռը վթարային վայրէջք է կատարել Բիշքեկի Մանաս օդանավակայանում:
Ինքնաթիռը Ղրղզստանի մայրաքաղաքից թռիչք է կատարել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Բատկեն քաղաք:
Սակայն թռչելուց մի քանի րոպե անց օդաչուները վթարային վայրէջք են խնդրել, քանի որ ինքնաթիռի ձախ շարժիչը խափանվել է:
Արդյունքում ինքնաթիռը մեկ շարժիչով բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում: Օդանավում 96 ուղևոր է եղել, որոնք չեն տուժել:
Ուղևորներից մեկը նկարահանել է ինքնաթիռի վթարային վայրէջքը: Դատելով հրապարակված կադրերից, մարդիկ աղոթել և լացել են, իսկ երբ օդանավը վայրէջք է կատարել, սկսել են ծափահարել օդաչուներին: