211652_close_icon
views-count3420 դիտում article-date 09:45 04-03-2018

Խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել

Մարտի 3-4-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի մոտակայքում այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ, «Քոթուկներ» կոչվող չգործող ռեստորանի և Ծերանոցի միջև ընկած տարածքում` մոտ 3000 քմ, Սյունիքի մարզի Ալվանք գյուղի մոտակայքում՝ մոտ 2000 քմ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր