211652_close_icon
views-count3031 դիտում article-date 23:35 02-03-2018

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը. անդրադարձ է կատարվել հրատապ մի շարք խնդիրների

Մարտի 2-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Երևան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ բարձր մակարդակով հայ-վրացական մշտական շփումները հնարավորություն են ընձեռում վերահսկելու ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքն ու նախանշելու նոր ծրագրեր։ Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկեցին Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգայն կառույցների շրջանակներում փոխգործության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանն առնչվող հարցեր։ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրների:

Նմանատիպ նյութեր