«Մեկ կանգառ, մեկ պատուհան» թվայնացված համակարգ ներմուծելու հնարավորությունը տնտեսվարողի ժամանակը խնայելու բացառիկ հնարավորություն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ենթահսկման բեռներների անվտանգությունը հավաստող փաստաթղթերը և բեռին վերաբերող այլ տվյալներ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» թվայնացված համակարգ ներմուծելու նոր հնարավորությունը տնտեսվարողի ժամանակը խնայելու և մարդկային գործոնի ազդեցությունը նվազագույնի հասցնելու բացառիկ հնարավորություն է:
Անցած մեկ ամսվա ընթացքում ծառայության պատասխանատուները տարբեր ձևաչափերով հանդիպումներ են անցկացրել սննդամթերքի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ավելի քան 100 տնտեսվարողի հետ՝ իրազեկելով նոր ներդրվող համակարգի մասին և ներկայացնելով դրա առավելություններն ու սկզբունքները:
Ներմուծվող կամ արտահանվող բեռն ուղեկցող փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելիս՝ առաջանում էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն կրկնակի այցելելու անհրաժեշտություն՝ մեկ անգամ էլ թույլտվությունն ստանալու համար: Իսկ փոփոխությունների կամ լրացումների պարագայում՝ այցերի քանակը կարող էր բազմապատկվել՝ անհարմարություն ստեղծելով տնտեսավարողների համար: Էլեկտրոնային նոր համակարգը վերացնում է այդ բացերը:
Ներմուծված համակարգը տնտեսվարողին հնարավորություն է տալիս ցանկացած վայրից, առանց ժամանակային սահմանափակման, էլեկտրոնային եղանակով ՍԱՊԾ ուղարկել ներմուծման կամ արտահանման թույլտվություն ստանալու հայտ, ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ապա՝ դիմումի ընթացքին հետևել համակարգի և էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով:
Տնտեսվարողները մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում կազմակերպված դասընթացներին, ծանոթացել էլեկտրոնային այս հարմակարգի տված հնարավորություններին ու առավելություններին:
Առաջիկա մեկ ամիսն, ըստ էության, կդիտարկվի որպես անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում բոլոր շահագրգիռ գործարարները կծանոթանան էլեկտրոնային համակարգի աշխատանքի սկզբունքներին, ապա, ստանալով անհատական ծածկագիր և ակտիվացնելով էլեկտրոնային «Ներմուծման հայտը», հնարավորություն կստանան ինքնուրույն լրացնել սեփական բեռի մասին տեղեկությունները, կցել ուղեկցող փաստաթղթղերը՝ մի քանի անգամ կրճատելով փաստաթղթաշրջանառությունը:
[b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]