Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի և Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Գորիս քաղաքներում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում ձնաբուք է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մարտի 4-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
[b]Վարդենյաց լեռնանցքում ձնաբուք է:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի և Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Գորիս քաղաքներում տեղում է ձյուն:
Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ փակ է բեռնատարների համար, կա կուտակված մոտ 20 բեռնատար: