211652_close_icon
views-count7645 դիտում article-date 14:28 02-03-2018

Նեյմարին Բրազիլիա են բերել հաշմանդամի սայլակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ժամանել է Բրազիլա՝ վնասված ոտքի վիրահատությունն անցկացնելու համար: 26-ամյա ֆուտբոլիստը Ռիո-դե-Ժանեյրոյի օդանավակայանում հայտնվել է հաշմանդամի սայլակով՝ Բրազիլիայի հավաքականի բժիշկների ուղեկցությամբ: «Դա ոչ թե պարզապես կոտրվածք է, այլ՝ ոտնաթաթի կարևոր ոսկորի կոտրվածք: Երեկ մենք Փարիզում երկրորդ անգամ հետազոտություն անցկացրեցինք և վնասվածքի լրջությունը հաստատվեց: Մենք բուժման հարցում կասկածներ չենք ունեցել. անհրաժեշտ է վիրահատական միջամտություն: Կոնսերվատիվ միջոցներով բուժումը միայն կարող էր բարդացնել վնասվածքը», հայտնել է Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը, որը վիրահատելու է Նեյմարին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր