211652_close_icon
views-count2300 դիտում article-date 17:49 02-03-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 1-ից 2-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-ից 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման և զենք-զինամթերքի առգրավման 2-ական դեպք։ Բացահայտվել է գողության 14, խարդախության 6, յուրացման 2, անձի առևանգման, շորթման, դրամանենգության, որսագողության և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 12 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր