211652_close_icon
views-count8563 դիտում article-date 22:16 01-03-2018

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում և Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին՝ ուշ երեկոյան, 2-ի գիշերը և առավոտյան ժամերին, 4-5-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: [b]Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում և Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր