211652_close_icon
views-count22508 դիտում article-date 23:08 01-03-2018

Դպրոցի բակում հայտնաբերվել է իժ տեսակի օձ

Մարտի 1-ին, ժամը 15:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի 7-րդ փողոցում գտնվող Ա. Արմենակյանի անվան թիվ 61 դպրոցի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ օձը նկատվել է Գ.Հովսեփյան փողոցի թիվ 91 հասցեում գտնվող Գ. Աթարբեկյանի անվան թիվ 61 դպրոցի մոտակայքում: Փրկարարները հայտնաբերել են հայկական իժ տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր