Նեյմարը բաց կթողնի 2,5-3 ամիս
Բրազիլիայի հավաքականի գլխավոր բժիշկ Ռոդրիգո Լասմարը, որը վիրահատելու է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, հայտնել է ապաքինման նախնական ժամկետների մասին:
«Սպասվում է, որ վիրահատությունից հետո ապաքինումը կտևի 2,5-3 ամիս», ասել է Լասմարը:
Դա նշանակում է, որ Նեյմարը կարող է բաց թողնել ոչ միայն մրցաշրջանի մնացած հատվածը, այլ նաև՝ չի հասցնի շարք վերադառնալ 2018թ. աշխարհի առաջնությանը: