Նեյմարը բաց կթողնի «Էլչե»-ի հետ խաղը
«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը բաց կթողնի Իսպանիայի առաջին տուրում «Էլչե»-ի հետ կայանալիք հանդիպումը, տեղեկացնում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը: Բրազիլացին ոտնաթաթի թեթևակի վնասվածք է ստացել թիմի ուրբաթօրյա մարզման ժամանակ: Տեղեկացնենք, որ «Բարսելոնա» - «Էլչե» խաղը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Նեյմարը ողնաշարի վնասվածք էր ստացել և շարք էր վերադարձել նախորդ շաբաթ