Նեյմարը կվիրահատվի և բաց կթողնի 2 ամիս
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ոտնաթաթի վնասվածքի պատճառով վիրահատության կենթարկվի: Բրազիլացին բաց կթողնի մոտ երկու ամիս:
Ավելի վաղ նշվել էր, որ բժիշկները Նեյմարի մոտ ախտորոշել էին աջ ոտնաթաթի վնասվածքը, ինչպես նաև դրա հետ կապված նախագարշապարի ճաք:
Նեյմարը վնասվածքը [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/26/1090075/]ստացել էր[/url] Ֆրանսիայի առաջնության վերջին տուրում՝«Մարսելի» հետ խաղում (3:0):