Կառավարությունը սահմանամերձ 25 համայնքների բնակիչներին կտրամադրի 928,871.2 հազար դրամ գումար
Կառավարությունը սահմանամերձ համայնքների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար, ընդունել է համապատասխան որոշում:
Հիմնավորման համաձայն՝ 2018 թ. պետբյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 928,871.2 հազար դրամ գումար, որը կտրամադրվի սահմանամերձ 25 համայնքների բնակիչներին: