211652_close_icon
views-count7538 դիտում article-date 15:09 01-03-2018

Մարտի 8-11-ը ոչ աշխատանքային օրեր են, բայց մաքսային ծառայությունն աշխատելու է

Կառավարության նիստում վարչապետը հանձնարարել է առաջիկա ոչ աշխատանքային օրերին մաքսային ծառայության և այլ մարմինների աշխատանքային գրաֆիկ սահմանել: «Հունվարի 25-ի կառավարության նիստի ընթացքում ընդունվեց որոշում, համաձայն որի մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2018 թվականի մարտի 17-ը։ Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ 4 օր անընդմեջ ոչ աշխատանքային օրերը կարող են դժվարություններ առաջացնել, հատկապես տնտեսավարողների գործունեության համար»,-նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է պետական եկամուտների կոմիտեի նախագահին, սննդի անվտանգության պետական ծառայության պետին և առաջարկել ԿԲ նախագահին՝ մարտի 8-ից մինչև մարտի 11-ի ավարտը, տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով՝ բոլոր մաքսատներում, սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան, ինչպես նաև ապահովելով մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում, այդ ժամանակահատվածում համապատասխան վճարումների կատարման հնարավորություն:

Նմանատիպ նյութեր